Հայաստանում ձեւավորվել է «Սարդարապատ» նոր շարժումը

PanARMENIAN.Net - Հայաստանում ձեւավորվել է «Սարդարապատ» նոր շարժումը, որի հիմնադիրներն են «Միացում» ազգային նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Վարդան Խաչատրյանը, հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:



Իր հերթին Ժիրայր Սեֆիլյանը, տեղեկացրել է լրագրողներին կազմակերպության հետագա քայլերի մասին: «Առաջին հերթին կստեղծվի շարժման կոմիտե, որի ձեւավորումը արդեն ընթացքի մեջ է», - ասել է Սեֆիլյանը, ավելացնելով, որ նրանք քայլ առ քայլ կտեղեկացնեն ժողովրդին իրենց գործունեության մասին: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի այսօրվա վիճակը` երկրի ներքին անարդարության եւ անկայունության հետեւանքն է: «Մեր նպատակն է հասնել դրան, որպեսզի իշխանությունները ղեկավարվեն բարձր բարոյական սկզբունքներով», - ընդգծել է Ժիրայր Սեֆիլյանը:



«Ժողովուրդը չի վստահում այն բազմաթիվ կուսակցություններին եւ խմբակցություններին, որոնք կատարելով տարբեր բնույթի գործարքներ` հարստանում են նրանց աչքերի առջեւ», - նշել է Խաչատրյանը: Նրա խոսքերով, ժողովուրդը չի վստահում իշխանություններին:



«Մեր շարժումը ֆինանսապես անկախ է` մենք չենք ցանկանում ղեկավարվել ինչ որ մեկի կողմից», - նշել է Վարդան Խաչատրյանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---