Ժնեւում` Միջխորհրդարանական միության վեհաժողովում ՌԴ պատվիրակությունը կհանդիպի հայ եւ թուրք գործընկերների հետ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 18-ին Ժնեւում տեղի կունենա Միջխորհրդարանական միության վեհաժողովի նիստը: Նիստի շրջանակներում ռուսական պատվիրակությունը կհանդիպի հայ եւ թուրք գործընկերների հետ: Կքննարկվեն Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների իրագործմանն առնչվող հարցեր: Այդ մասին Երեւանում «Նոր աշխարհաքաղաքական դասավորություն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ եւ իրողություններ» թեմայով տեղի ունեցած Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Դաշնությունների Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահի տեղակալ Վասիլի Լիխաչովը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---