Թե Հայաստանը, եւ թե Թուրքիան պետք է լուրջ աշխատանք կատարեն Արձանագրությունների վավերացման համար13 հոկտեմբերի 2009 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների ստորագրումը կարեւոր քայլ է, որը սկզբունքորեն փոխում է Երեւանի ու Անկարայի փոխհարաբերությունների ֆոնը: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական իրադրությունն Արեւելքում` հայ-թուրքական մերձեցումը, խնդիրներն ու իրողությունները» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Այդ Արձանագրությունների ստորագրումը ճանապարհի ավարտը չէ, դա միայն սկիզբն է: Առջեւում վավերացումն է Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից, եւ այդ փուլում կարող են ստորջրյա քարեր ի հայտ գալ»,- նշել է քաղաքագետը: Նա ավելացրել է, որ վավերացումից հետո վրա կհասնի «ճանապարհային քարտեզի» իրականացման հերթը, եւ ընդգծել է, որ պատմության մեջ նման քարտեզները քիչ չեն, որ այդպես էլ չեն իրականացվել: «Հավանականությունն այն բանի, որ գործընթացը կիրականացվի, զրոյի է հավասար: Հույս կա, բայց երկու կողմերն էլ պետք է լուրջ աշխատանք կատարեն Արձանագրությունների վավերացման համար: Այդժամ արդեն կարելի է հուսալ, որ սահմանի բացումը տեղի կունենա»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով, Հայաստանի հասարակության մեջ դինամիկա կա Թուրքիայի հետ գործընթացի առնչությամբ, եւ այդ դինամիկան կարող է փոխվել: «Ելնելով դրանից, երկու կողմերի ցանկացած անփույթ գործողություններ կամ քաղաքական գործիչների քայլեր կարող են ազդել բնակչության լայն շերտերի վրա հայ-թուրքական գործընթացի առնչությամբ»,- ասել է քաղաքագետը: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում |