Ժիրայր Սեֆիլյան. ՀԱԿ-ը չկարողացավ ավարտել իր առաքելությունը

PanARMENIAN.Net - ՀՅԴ-ի գործողությունները անկեղծ չեն: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, հայտարարել է «Միացում, ազգային նախաձեռնության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքերով «Միացում» նախաձեռնությունը, ամեն օր Երեւանի համայնքներում կազմակերպում է ստորագրահավաք` հայ-թուրքական արձանագրությունների դեմ: «Օրեկան հավաքվում է 800-1000 ստորագրություն: Եթե ՀՅԴ-ն ցանկանար կասեցնել Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը, ապա նա կհավաքեր 1 մլն ստորագրություն եւ կներկայացներ դրանք ՀՀ նախագահին», - նշել է Սեֆիլյանը:



«Մենք ցանկանում ենք, որպեսզի քաղաքական ուժերը իրականում կատարեին իրենց առաքելությունը», - ընդգծել է նա:



Խոսելով Հայ ազգային կոնգրեսի հետ համագործակցության մասին, նա նշել է, որ «Միացում» շարժումը սատարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն ՀԱԿ-ը չկարողացավ իրագործելիր առաքելությունը մինչեւ վերջ: «Մենք չենք կարող ձեռքերը ծալած նստել` անհրաժեշտ է գործել: ՀԱԿ-ի հետ մենք ուղակի պայքարում էինք մեկ դաշտում եւ չենք պատրաստվում հեռանալ այնտեղից», - ասել է նա:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---