ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Մարտի 24-ին Սանկտ Պետերբուրգում կկայանա «Կովկասյան քառյակի» երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը: Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի օրենսդիր մարմինների ղեկավարների բանակցությունները կկայանան ահաբեկչության դեմ պայքարի միջխորհրդարանական ֆորումի շրջանակներում: «Քառյակի» երկրների խորհրդարանների խոսնակները այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկեն նաեւ Վրաստանի Պանկիսի կիրճում տիրող իրավիճակը, որը սպառնում է բոլոր կովկասյան պետությունների կայունությանը: Ռուսաստանյան կողմը հանդիպմանը կներկայացնի Դաշնային Ժողովի վերին պալատի նոր խոսնակ Սերգեյ Միրոնովը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---