ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԵՒ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության խորհրդատուի տեղակալ Սթիվեն Հեդլին եւ Հայաստանի պաշտպանության նախարար, նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը Վաշինգտոնում քննարկել են ռազմական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, Հայաստանի պաշտպանության նախարարի կողմից գլխավորած պատվիրակությունը նույն օրն էլ այցելել է ԱՄՆ Պաշտպանության ազգային ինստիտուտ: Այսօր Հայաստանի բարձրաստիճան զինվորական պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---