ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԽՈՍԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ23 մարտի 2002 - 18:59 AMT PanARMENIAN.Net - «Մենք հրավիրում ենք Թուրքիային հաղթահարել մեր անցյալն այն նպատակով, որպեսզի տարածաշրջանը դառնա իրականում այնպիսին, ինչպես եղել է դարերի ընթացքում` խաչմերուկ, դարպասներ եւ Եդեմի այգի: Պատմությունը եւ աշխարհագրությունը անփոփոխ մեծություններ են»,- հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` առաջին անգամ ելույթ ունենալով Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում: Նա հույս է հայտնել, որ Հայաստանը բարեկամական հարաբերություններ կհաստատի Թուրքիայի հետ «մեծ հույսով նայելով ապագային, այլ ոչ թե չներող հայացքով անցյալին»: Ընդգծելով Հարավային Կովկասում կայունության հաստատման կարեւորությունը` Վարդան Օսկանյանը շոշափեց Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների դրությունը: «Լինելով ռեալիստ, մենք կոչ ենք անում պաշտոնական Բաքվին ընդունել, որ Լեռնային Ղարաբաղի հայերը չեն դառնա Ադրբեջանի քաղաքացիներ իրենց կամքին հակառակ»,- ընդգծել է նախարարը: Միաժամանակ, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կոչ է արել միջազգային հանրությանը աջակցել տարածաշրջանում արդար եւ կայուն խաղաղության ձեռք բերմանը` «հաշվի առնելով այժմյան իրավիճակը եւ այն պատմական հանգամանքները, որոնք բացատրում են ներկայիս իրավիճակը», տեղեկացրել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Բաթոյան․ Երբ ընտանեկան բռնությունների վիճակագրությունն աճում է, դա դրական է՝ սկսել են դիմել իրավապահներին «գիտենք, որ դեպքերն ավելի շատ են»,–ասել է նա Սուրենյան․ Հուլիսի 5–ից կտաքանա 8-10 աստիճանով, ամսի 7–ից նոր ցիկլոն է սպասվում Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին հանրապետության ամբողջ տարածքում անձևները կվերսկսվեն, առանձին հատվածներում՝ հորդառատ Սևանում մեկնարկել է լողափնյա հանգստի սեզոնը․ Գործելու է 6 հանրային լողափ Հանրային լողափերում իրականացվելու է ջրափրկարարական ծառայություն Արցախի հեռուստատեսությունը վերսկսում է աշխատանքը Առայժմ այն կգործի ինտերնետ հարթակներում |