ԻՐԱՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՅՔԱՐԵՆ, ԱՄԵՆԱՔԻՉԸ, ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ԻՐԱՆՑԻ ԴԻՍԻԴԵՆՏԸ

PanARMENIAN.Net - Իրանի ադրբեջանցիներն իրենց ազգային իրավունքների համար պայքարում պետք է հասնեն ինքնուրույնության, ամենաքիչը, դաշնության մակարդակով: Այսպիսի կարծիք է հայտնել «Թուրան» գործակալությանը իրանցի դիսիդենտ Մահմուդալի Չեհրաղանին: Միեւնույն ժամանակ նա չի բացառել «Հարավային (Իրանական) Ադրբեջանի» լրիվ անկախության ձեռքբերման երկարաժամկետ հեռանկարները: Խոսելով Իրանում ադրբեջանցիների իրավունքների համար պայքարի մինիմում ծրագրի մասին, Չեհրաղանին նշել է առաջին հերթին ադրբեջանական լեզվի գործնական օգտագործման անհրաժեշտությունը: Դրա համար կարեւոր է սկսել ադրբեջաներեն ռադիո եւ հեռուստատեսային ծրագրերի հեռարձակումը, թերթերի լուսընծայումը, ինչպես նաեւ դպրոցներում ադրբեջաներենի ուսուցանումը: Չեհրաղանիի տվյալներով, Իրանում բնակվող ադրբեջանցիների քանակը կազմում է 30 միլիոն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---