ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԽՄԲԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ

PanARMENIAN.Net - Ապրիլի սկզբին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի եւ Ադրբեջանի մոնիտորինգային խմբերը կայցելեն ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան: Այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության փոխղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով` ապրիլի 5-7-ին մոնիտորինգը կանցնի Ադրբեջանում, այնուհետեւ, ապրիլի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկուցողները կայցելեն Լեռնային Ղարաբաղ: Ապրիլի 10-ին, նշել է Ռուստամյանը, զեկուցողները կժամանեն Երեւան եւ մոնիտորիգ կանցկացնեն Հայաստանում: Ռուստամյանն ընդգծել է, որ ԵԽԽՎ-ի մոնիտորիգի հանձնաժողովի անդամների Լեռնային Ղարաբաղ այցելելու որոշումն առաջացրել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության դժգոհությունը: Նրանք իրենց դիրքորոշումը պատճառաբանել են նրանով, որ զեկուցողների այցը ԼՂՀ նշանակում է անուղակիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Սակայն, ընդգծել է Ռուստամյանը, ադրբեջանական պատվիրակության ենթադրությունները ազդեցություն չեն ունեցել հանձնաժողովի անդամների վրա: Նա ավելացրել է, որ այցը տեղի կունենա ԵԽԽՎ-ի նիստի բյուրոյում տվյալ որոշման վերահաստատումից հետո, որը կկայանա մարտի 25-26-ին Սանկտ Պետերբուրգում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---