ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Մարտի 17-22-ը ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը Պենտագոնի ղեկավարության հետ կքննարկի ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները, ինչպես նաեւ կստորագրի 2002 թվականի համագործակցության ծրագիրը: Ինչպես այսօր հայտնել է Սերժ Սարգսյանը , առաջին հերթին կքննարկվեն կոնկրետ նախագծեր, որոնք կարող են ֆինանսավորվել հայկական Ռազմական ուժերին Միացյալ Նահանգների օգնության շրջանակներում` 4,3 միլիոն դոլար չափով: «Մենք ցանկանում ենք օգտագործել այդ օգնության հիմնական մասը Հակաօդային պաշտպանության համար կապի միջոցներ ձեռք բերելու վրա, քանի որ այսօր ՀՕՊ-ի ղեկավարման համակարգերը կարեւոր նշանակություն ունեն ցանկացած բանակի պաշտպանունակության համար»,- նշել է Սարգսյանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---