ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՅՏՆԵԼ Է, ՈՐ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

PanARMENIAN.Net - «Դատարկ խոսակցություններ» անվանեց արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ի տեղեկություններն այն մասին, որ ղարաբաղյան կարգավորման հարցի կապակցությամբ երկրի նախագահի հետ տարաձայնությունների պատճառով մտադիր է պաշտոնաթող լինել: Ինչպես հիշեցնում է Բաքվի «Թուրան» գործակալությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջերս տարածաշրջան կատարած այցի ընթացքում մի շարք անկախ թերթեր ուշադրություն դարձրին, որ Հեյդար Ալիեւը եւ Վիլայաթ Գուլիեւը տարբեր են գնահատել միջազգային միջնորդների գործունեությանը: Այսպես, Գուլիեւը քննադատում է նրանց գործունեությունը, իսկ Ալիեւը անվանում է այն դրական:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---