ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԵԱՀԿ-Ն ԿԱՆԽԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԵՋ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ փաստաթղթերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ չի նշված ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Միաժամանակ, նրա խոսքերով` ԵԱՀԿ փաստաթղթերում նման հակամարտությունների վերաբերյալ, մասնավորապես, Մոլդովայի եւ Վրաստանի, այդ երկրների տարածքային ամբողջականությունը նշվում է միանշանակորեն: «Ամեն անգամ Նյու Յորքում ԵԱՀԿ եւ ՄԱԿ համագործակցությանը նվիրված բանաձեւի քննարկման ժամանակ, մենք քվեարկության միջոցով ենք միայն կարողանում հասնել լրացումների, որտեղ արտացոլվում է այդ սկզբունքը: Դա ինքնին կարելի է բնութագրել, որպես Ադրբեջանի վրա ճնշման մի միջոց»,- ընդգծել է Գուլիեւը: Նա նշել է, որ ԵԱՀԿ պետք է բոլոր գոյություն ունեցող հակամարտություններին վերաբերվի միասնական սկզբունքներով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---