ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է «ՏՌԱՍԵԿԱ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դիմել է Եվրահանձնաժողովի արտաքին կապերի ղեկավարությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ «ՏՌԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում: Դիմումի համար հիմք է հանդիսացել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից այդ ծրագրին Հայաստանի մասնակցությանը բոյկոտելը: Այդ կապակացությամբ ՀՀ ԱԳՆ տարածած պրես-ռելիզեում նշվում է, որ նման դիրքորոշումը խոչընդոտում է տարածաշրջանային համագործակցությանը եւ խանգարում է Եվրամիության տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը: Վերջին տարիների ընթացքում, ամեն անգամ, երբ նման համագործակցության հնարավորություն էր առաջանում, Ադրբեջանի կառավարությունը հրաժարվում էր մասնակցել ծրագրին, եթե դա առնչվում էր Հայաստանի հետ: Այս անգամ Ադրբեջանին միացել է նաեւ Թուրքիան, հայտարարելով, որ «նա ավարտել է ներքին կոնցեպցիաների մշակումը, որոնք անհրաժեշտ են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացման վերաբերյալ միջազգային տրանսպորտային պայմանագրում ընդգրկվելու համար, բայց եւ այնպես իրեն պարտավորված չի գտնում հետեւել այն կետերին, որոնք առնչվում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հաղորակցություններին»: Այդ կապակցությամբ Հայաստանն իր դժգոհությունն է հայտնել Եվրահանձնաժողովին, բացատրելով, որ Թուրքիայի նման մոտեցումը չի համապատասխանում1969 թվականի Վենայի կոնվենցիային:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---