ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՆՇԱՆԱԿԵՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը` «լրացուցիչ մակարդակի վրա» բանակցություններ վարելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է համանախագահների հայտարարությունում, որն արվել է Վենայում տարածաշրջան կատարած նրանց վերջին այցի ավարտից հետո: Այդ նպատակով, երկու պետությունների ղեկավարները կնշանակեն Անձնական ներկայացուցիչներ` արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով, նշվում է փաստաթղթում: Հայտարարությունում ասվում է նաեւ, որ «երկու-երեք ամիսը մեկ կանցկացվեն հանդիպումներ Մինսկի խմբի համանախագահների նախագահությամբ»: Առաջին նման հանդիպումը նախատեսվում է Պրագայում մայիսին: Միեւնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ նոր մակարդակով բանակցությունները չեն փոխարինի երկու նախագահների անմիջական բանակցություններին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---