«Ժառանգություն» կուսակցությունը անցկացնում է հերթական բողոքի ակցիան Արձանագրությունների վավերացման դեմ29 հոկտեմբերի 2009 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Երեւանում անց է կացվում «Ժառանգություն» կուսակցութայն բողոքի ակցիան, որը ուղղված է Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեմ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ակցիայում, որը անցկացվում է կառավարության շենքի մոտ, 15-ից ավելի մարդ է մասնակցում: «Մենք մտադիր ենք քայլել կառավարության շենքի մոտից, մինչեւ ԱԳ նախարարություն եւ եթե մեզ չխանգարի ոստիկանությունը` ՀՀ նախագահի նստավայր», - հայտարարել է ակցիայի կազմակերպիչ, ՀՀ ԱԺ-ի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով, գլխավորը ոչ թե մասնակիցների քանակն է, այլ այն նպատակը, որին նրանք ցանկանում են հասնել: «Երեկ խորհրդարանում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգիսյանը հայտարարել է, որ հայկական աշխարհի շահերը միատարր չեն, սակայն մենք ցանկանում ենք ապացուցել, որ դա այդպես չէ: Մեր նպատակը` միասնական եւ անկախ Հայաստանն է», - ընդգծել է նա:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |