Հայաստանը անթերի է կատարում է իր ստանձնած Քիմիական զենքի մասին կոնվենցիայի պարտավորությունները

PanARMENIAN.Net - Հայաստանը անթերի է կատարում է իր ստանձնած Քիմիական զենքի մասին կոնվենցիայի պարտավորությունները: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարԷդվարդ Նալբանդյանի հանդիպումից հետո, հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը: «Ես ժամանել եմ Երեւան Հայաստանի կառավարության հրավերով: Մենք շնորհակալ ենք հայկական կողմին Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը աջակցելու համար», - ասել է OPCW-ի գլխավոր քարտուղարը: Պիֆտերի խոսքերով, Հայաստանի կողմից Քիմիական զենքի մասին կոնվենցիայի կատարումը բարենպաստ կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա:



«Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ մեր համագործակցությունը հայկական կողմի հետ իր դրական ազդեցությունը կթողնի տարածաշրջանի ընդհանուր իրավիճակի վրա», ասել է Ռոխելիո Պֆիրտերը:
 Ուշագրավ
---