Արդյո՞ք Հայ-թուրքական արձանագրությունները նոր ագրեսիայի առիթ են տալիս29 հոկտեմբերի 2009 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Վեց շաբաթյա քննարկումները հայ-թուրքական հարաբերությունների հարցի շուրջ մեզ չեն բավարարում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ուխտ Արարատի» Հայաստանի ազատագրման գաղտնի բանակի (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Խոսելով Հայ-թուրքական արձանագրությունների մասին, նա հայտարարել է, որ մարդիկ չեն նկատում այդ փաստաթղթերի գաղտնի իմաստը:«Արձանագրությունների վավերացումից հետո տարածաշրջանի անվտանգությունը կվատթարանա: Տվյալ արձանագրությունները նոր ագրեսիայի առիթ են տալիս», - ասել է Տիգրան Փաշաբեղյանը, նշելով, որ Հարավային Կովկասում իրավիճակը արդեն դեպի վատն է փոխվել: Այդ մասին վկայում են նաեւ Իրանի, Աֆղանստանի եւ Պակիստանի իրավիճակը: Նրա խոսքերով, կազմակերպությունը մտադիր չէ լռել եւ որոշել է գերտերություններին ուղղված բաց նամակում արտահայըել իրենց անհանգստությունը, մասնավորապես ընդգծելով Հայոց ցեղասպանության հարցը: Մեզ շատ հետաքրքիր է իմանալ, արդյո՞ք Արձանագրությունների ստորագրման արարողությունը նպատակ ուներ բարիդրացիական հարաբերությունների վերականգնումը, թե դավադրություն էր», -ընդգծել է Փաշաբազյանը, եւ ընդգծել, որ երկրների միջեւ չեն կարող են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ, մինչեւ որ բոլոր խնդիրները չլուծվեն իրավական ձեւաչափով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |