Հայոց ցեղասպանություն գործած երկիրը պետք է պատժվի29 հոկտեմբերի 2009 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Եվ Հայաստանը, եւ Թուրքիան գերտերությունների ճնշման տակ են եւ Հայաստանի խնդիրները նրանից են, որ նա ինքը չի կարողանում լուծել իր հարցերը: Այդ մասին Երեւանում հայտարարել է «Ուխտ Արարատի» «Հայաստանի ազատագրման գաղտնի բանակի» (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հետ աշխատանքների կազմակերպման համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: «Եթե մենք չլուծենք մեր հարցերը, մեր փոխարեն դա կանեն գերտերությունները եւ կսկսեն թելադրել մեզ իրենց կանոնները»,-ասել է նա: Փաշաբեզյանը նաեւ հայտարարել է, որ Հայոց ցեղասպանություն գործած երկիրը պետք է պատժվի, հակառակ դեպքում դա կարող է առիթ տալ նաեւ մյուս երկրներն` նման հանցագործություն կատարել: «Ո՞վ կարող երաշխավորել, որ նույն բանը չի կրկնվի, օրինակ, Ջավախքում»,-ասել է Փաշաբեզյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |