Տիգրան Փաշաբեզյան. ASALA-ն գոյություն կունենա, քանի դեռ Հայաստանի հողերը չեն վերադարձվել29 հոկտեմբերի 2009 - 16:38 AMT PanARMENIAN.Net - «Ուխտ Արարատի» կազմակերպությունը կապ չունի ASALA-ի հետ,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է կազմակերպության համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Նրա խոսքերով, ASALA-ն եղել է եւ շարունակում է մնալ գաղտնի կազմակերպություն: ASALA-ն գոյություն կունենա, քանի դեռ մեր պատմական հողերը չեն ազատագրվել»,-հայտարարել է Տ.Փաշաբեզյանը: Նրա խոսքերով, «Ուխտ Արարատի» կազմակերպության նպատակն է Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը, Հայաստանի անկախությունն ու համահայկական պաշտպանության ձեւավորումը: Իր հերթին «Անկախության բանակ» ռազմա-քաղաքական կազմավորման Հոկտեմբերյանի շրջանի միավորված ջոկատների հիմնադիր եւ հրամանատար Լյովա Սահակյանը, մեկնաբանելով կազմակերպության հասցեին հնչող մեղադրանքները, թե այն ահաբեկչական է, հայտարարել է. «Ավելի լավ է ինձ ագրեսոր անվանեն, քան թե մուրացիկ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |