Արձանագրությունների վավերացումից հետո հետեւանքների համար կպատասխանեն գերտերությունները

PanARMENIAN.Net - Արձանագրությունները վավերացնելուց հետո, հետեւանքների համար կպատասխանեն առաջին հերթին գերտերությունները, եւ միայն հետո Հայաստանը եւ Թուրքիան: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ուխտ Արարատի» Հայաստանի ազատագրման գաղտնի բանակի (ASALA) ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպության աշխատանքների համակարգող Տիգրան Փաշաբեզյանը: Նրա խոսքերով, կազմակերպության գլխավոր խնդիրն է` Արձանագրությունների վավերացման կանխումն է, Հայաստանի անկախության վերականգնումը եւ երկիրը ժողովրդավարական դարձնել, համահայկական պաշտպանության ձեւավորումը:



Տիգրան Փաշաբեզյանը նշել է, որ կազմակերպությունը մտադիր է հասնել դրան ամբողջական իշխանափոխության միջոցով: «Մենք նախատեսում ենք իրականացնել իշխանափոխության նախագիծը հանրահավաքների եւ բողոքի ակցիաների միջոցով: Կազմակերպությունը կսատարի յուրաքանչուրին, ով հանդես կգա նման նախաձեռնությամբ», - նշել է նա:
 Ուշագրավ
---