ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները հավանություն են տվել ռազմական համագործակցության հայեցակարգին մինչեւ 2015թ. ժամանակահատվածի համար10 նոյեմբերի 2009 - 20:33 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարները Դուշանբեում կայացած հանդիպմանը հավանություն են տվել ռազմական համագործակցության հայեցակարգին մինչեւ 2015թ. ժամանակահատվածի համար: Պաշտպանության նախարարների խորհրդի 57-րդ նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները: Հաստատվել են նաեւ մինչեւ 2015թ. ԱՊՀ մասնակից երկրների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Ըստ օրակարգի, քննարկվել է ԱՊՀ ՊՆ բազմակող ինտեգրմանն առնչվող շուրջ 20 հարց: Նիստում քննարկվել են ԱՊՀ երկրների ռազմական գերատեսչությունների իրազեկման մարմինների համագործակցության ուղիները: Նիստի մասնակիցները քննարկել են Մեծ Հայրենական պատերազմի 65-ամյակի տոնակատարության նախապատրաստման հարցերը: Որոշվել է 2010թ. անցկացնել ԱՊՀ մասնակից երկրների բանակների VII սպարտակիադան, ինչպես նաեւ միջազգային մրցույթ ԱՊՀ երկրների ռազմական ԶԼՄ-ների Մեծ Հաղթանակի հոբելյանին նվիրված լավագույն լրագրողական ստեղծագործության համար: ԱՊՀ ՊՆԽ հաջորդ նիստը տեղի կունենա 2010թ. ապրիլի 17-ին Մոսկվայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |