Կոնսուելո Վիդալը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում10 նոյեմբերի 2009 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մշտական համակարգող Կոնսուելո Վիդալին` Երեւանում իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ:Զրույցի ընթացքում Հայաստանի խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն հայտնեց տիկին Վիդալին անցած տարիների սերտ համագործակցության համար: Հ. Աբրահամյանը բարձր գնահատեց նրա աշխատանքը եւ նշեց, որ Հայաստանի իշխանությունները երախտապարտ են ՄԱԿ տարբեր կառույցների կողմից ցուցաբերվող աջակցության համար: Ամփոփելով զրույցը` Հ.Աբրահամյանը հաջողություններ մաղթեց տիկին Վիդալին իր ձեռնարկումներում եւ հույս հայտնեց, որ բարեկամական կապը մեր երկրի հետ նա կշարունակի իր դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո եւս: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |