Ավարտվեց նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հունգարիա10 նոյեմբերի 2009 - 20:56 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով գտնվելով Բուդապեշտում (Հունգարիայի մայրաքաղաք), հանդիպեց Հունգարիայի խորհրդարանի նախագահի, վարչապետի եւ հոգեւոր առաջնորդի հետ: Հունգարիայի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը Հայաստան-Հունգարիա միջպետական հարաբերություններն առաջ մղելու գործում երկուստեք կար-որվել է միջխորհրդարանական կապերի զարգացումը - համագործակցությունը միջազգային միջխորհրդարանական կառույցներում: Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի հետ հանդիպմանը քննարկվել են առ-տրատնտեսական համագործակցությունը խթանելու հնարավորությունները: Կողմերը նշել են, որ մի կողմից Հայաստանի Հանրապետության նախագահի պետական այցը Հունգարիա - բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, մյուս կողմից` երեկ Բուդապեշտում ստորագրված միջգերատեսչական համագործակցության արձանագրությունները, հայ-հունգարական գործարար համաժողովն ու շփումները նպաստավոր միջավայր են ստեղծում երկու երկրների միջ- առ-տրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Հունգարիայի վարչապետ Գորդոն Բայնայի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել է Թուրքիայի հետ ողջամիտ ժամկետներում - առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ մեր երկրի մոտեցումները: Հունգարիայի վարչապետը նշել է, որ իր երկիրը ողջունում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրումը - աջակցում է այդ գործընթացին: Բուդապեշտում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հունգարիայի կաթողիկե եկեղեցու առաջնորդ կարդինալ Պետեր Էրդոյին: Հունգարիայի հոգ-որ առաջնորդի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ - հունգար ժողովուրդների պատմամշակութային ընդհանրություններին ու շփումներին: Այսօր օրվա երկրորդ կեսին, ավարտելով իր պետական այցը Հունգարիա, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսսի հրավերով աշխատանքային կարճատ- այցով ժամանել է Կալինինգրադ, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |