ԲԱՔՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱՄՆ ԶՈՒ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԿԱՆԴՐԱԴԱՌՆԱ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎՐԱ

PanARMENIAN.Net - Հարցմանը մասնակցած 92 ադրբեջանցի քաղաքական գործիչներից 28-ը գտնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ զինված ուժերի հնարավոր տեղաբաշխումը բացասաբար կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Բաքվի ԶԼՄ-ների համաձայն, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հարցման 62 մասնակիցներ, ընդհակառակը, կարծում են, որ ԱՄՆ զինված ուժերի տեղակայումն Ադրբեջանում դրականորեն կանդրադառնա «գրավյալ տարածքների ազատագրման» վրա: «Կովկասում անվտանգության դիտարկման ծրագիր» հասարակական կազմակերպության կողմից հարցման ենթարկվածների թվում եղել են Ադրբեջանի խորհրդարանի անդամներ եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդներ: Հարցման ենթարկվածների ճնշող մեծամասնության կարծիքով, Ադրբեջանում ԱՄՆ ռազմական ներկայության նպատակը Ռուսաստանի ազդեցության սահմանափակումն է Կովկասում: Նրանց մեծ մասը կարծում է, որ այդպիսով ԱՄՆ-ն փորձում է ուժեղացնել ճնշումն Իրանի նկատմամբ:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---