ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ , ՈՐՊԵՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՒՂԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՀՈՂԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը դեմ է, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր ուղի, ազատագրված տարածքները վերադարձնելուն: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, այսօր կայացած ճեպազրույցում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի անդամները ասել են, որ Հայաստանը պետք է գնա որոշակի զիջումների ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում: Սակայն, նշել են նրանք, դա չի նշանակում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազատագրված տարածքները վերադարձնելու հաշվին: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ հողերը ազտագրվել են հայ ժողովրդի արյան գնով եւ ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը կախված կլինի ժողովրդի կամքի արտահայտության հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---