ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԾԱՂԿԻ «ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՊՈՒՐԱԿԸ

PanARMENIAN.Net - Վաղը Երեւանում կհիմնադրվի «Միացյալ Ազգերի Կազմակերպության» նոր պուրակը: Մայրաքաղաքի Դավթաշեն թաղամասում ծառատունկ կկազմակերպի ՄԱԿ-ի հայկական ներկայացուցչությունը եւ մայրաքաղաքի քաղաքապետարանը: «Արմինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, տնկիները կտրամադրվեն Հայաստանում ՄԱԿ-ի իրագործվող ծրագրերից մեկի շրջանակներում: Ավելի վաղ, այդ ծրագրի շնորհիվ Հայաստանում տնկվել է 2,5 միլիոն ծառ 400 հեկտար տարածության վրա: Սակայն 2000 թվականի երաշտի պատճառով ծառերը պահպանվել են միայն 210 հեկտարի վրա:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---