«Ժառանգության» պատգամավորն անհանգստացած է 2010թ. Հայաստանի պաշտպանության համար ծախսերի կրճատմամբ

PanARMENIAN.Net - 2010 թվականի Հայաստանի պետբյուջեի օրինագիծը ոչ մի կապ չունի երկրի շարքային քաղաքացիների հետ: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, պետբյուջեի օրինագիծը սոցիալական ոլորտում ծախսերի կրճատում է ենթադրում:



Բացի դրանից, «Ժառանգության» պատգամավորն անհանգստություն հայտնեց 2010թ. Հայաստանի պաշտպանության համար ծախսերի կրճատման եւ հասարակական կարգի ապահովման համար ծախսերի ավելացման առիթով: «Պետբյուջեով 2010 թվականին ծրագրվում է ՀՀ Պաշտպանության նախարարության 116 միլիարդ դրամ հատկացնել: 2009թ. այդ ցուցանիշը կազմում էր 146 միլիարդ դրամ: Իրադարձությունների ներկայիս զարգացման պայմաններում անվտանգության հարցերին հարկավոր է ավելի շատ ուշադրություն հատկացնել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը եւ ավելացրեց, որ երկրի պետբյուջեն պետք է արտացոլի այն քաղաքականությունը, որը դրական արդյունքների կհանգեցնի:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---