ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԿԱՐԱԳԱՑՆԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - «Մենք ուղղել ենք մեր ջանքերը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար օգտագործվող, մեթոդաբանության բարելավմանը` այդ հիմնախնդրի լուծումը արագացնելու նպատակով»: Այդ մասին Բաքվում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Պորտուգալիայի արտաքին գործերի նախարար Ժայմե Գաման: Դիվանագետի խոսքերով, փարիզյան եւ քի-վեսթյան սկզբունքները կազմում են բանակցությունների կարեւոր հիմքը: «Ներկայումս մեր նպատակն է` ապահովել գործընթացի շարունակությունը»,- ասել է Գաման: Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահները այժմ ջանում են «ձեւակերպել նոր առաջարկները, հաշվի առնելով բոլոր նրբությունները»: Մինչդեռ, Բաքվի լրատվական գործակալությունների հաղորդագրությունների համաձայն, Գաման խուսափել է ուղղակի պատասխան տալ այն հարցին, թե ճանաչում է արդյոք ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: «Կա ընդհանուր կարծիք,- ասել է նա:-Եվ այդ կարծիքը համապատասխանում է դասական չափանիշներին: Կարծում եմ, որ հաշվի առնելով իրողությունները եւ շարունակելով բանակցությունները, արդյունքում կգտնվի այդ հարցի պատասխանը»: ԵԱՀԿ գործող նախագահը ավելացրել է, որ միջազգային կազմակերպությունները չեն փոխարինում եւ չեն կարող փոխարինել, ինքնիշխան իրավունքներով օժտված,հակամարտության կողմերին: «Մենք միայն շրջանակ ենք ստեղծում հակամարտության կարգավորման համար»,- ամփոփել է իր խոսքը Գաման:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---