Բուլղարիայի խորհրդարանի խոսնակը Հովիկ Աբրահամյանին հրավիրել է այցելել Սոֆիա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոդոր Ստայկովին: Հանդիպման ընթացքում Բուլղարիայի դեսպանը պրն Աբրահամյանին փոխանցեց իր երկրի Ժողովրդական ժողովի նախագահ տկն Ցեցկա Ցաչեւայի նամակը, որով նա Հայաստանի իր գործընկերոջը հրավիրեց պաշտոնական այց կատարել Սոֆիա:



«Օգտվում եմ այս առիթից, որպեսզի հայտնեմ Ձեզ իմ գոհունակությունը Բուլղարիայի եւ Հայաստանի միջեւ հաստատված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների կապակցությամբ եւ հավաստեմ հետագայում եւս միջխորհրդարանական համագործակցությունը զարգացնելու իմ պատրաստակամությունը», - մեջբերեց դեսպան Ստայկովը Բուլղարիայի խորհրդարանի նախագահի նամակից:



Աբրահամյանը երախտագիտությամբ ընդունեց այդ հրավերը: Զրուցակիցները պայմանավորվեցին, որ ՀՀ ԱԺ նախագահի Բուլղարիա կատարելիք այցի ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով: Այնուհետեւ ՀՀ ԱԺ նախագահն ու Բուլղարիայի դեսպանը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նրանք մասնավորապես կարեւորեցին միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաեւ հատուկ ուշադրություն դարձրեցին առեւտրատնտեսական կապերի խորացմանը: Այդ համատեքստում կողմերը համաձայնեցին մոտակա ժամանակներս հայ-բուլղարական բիզնես-ֆորում կազմակերպելու անհրաժեշտության հարցում:



Հանդիպման ընթացքում զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանի եւ Բուլղարիայի տնտեսությունների վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության եւ առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունները կանոնակարգելու հարցերին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---