ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կժամանեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկություններով: Այդ մասին այսօր Երեւանում տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ Ժայմե Գաման: Այդ առաջարկությունները, նրա խոսքերով, ուղղված են վերականգնելու եւ շարունակելու բանակցային գործընթացը: ԵԱՀԿ գործող նախագահի կանխատեսումներով, միջնորդների այցը թույլ կտա ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հասցնել նոր մակարդակի: «Տվյալ հարցում կա առաջընթաց, որն ապահովվել է ի շնորհիվ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության»,-ասել է Գաման: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմամբ եւ աջակցություն է ցուցաբերում այդ հարցում Մինսկի խմբին : «Մենք ցանկանում ենք այս գործում մեր ներդրումն ունենալ»,- հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---