ՆԱՏՕ-Ն ՉԻ ՆԵՐԳՐԱՎՎԵԼՈՒ ՀԱՐԱՎ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ` միակ արդյունավետ միջոցն է: Այդ մասին այսօր ԵԱՀԿ գործող նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Նրա կարծիքով, այլ միջնորդների ներգրավվումը բանակցական գործընթացին կարող է բացասաբար անդրադառնալ ղարաբաղյան հակամարտության լուծման վրա: Շոշափելով ղարաբաղյան կարգավորմանը ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցության հարցը, Օսկանյանը նշել է, որ «այդպիսի տարբերակ չի քննարկվել»: «Հայաստանը համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում եւ դա լիովին բավական է», ասել է նա: Իր հերթին ԵԱՀԿ գործող նախագահ Ժայմե Գաման ընդգծել է, որ ներկայումս ՆԱՏՕ-ն զբաղված է, մասնավորապես, «Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության սահմանումով եւ իր առջեւ խնդիր չի դնում մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---