ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՇԱՏ ՎԱՏ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շատ վատ է, նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից ներկայացված` աշխարհում մարդու իրավունքների գծով ամենամյա զեկույցում: Փաստաթղթում, ինչպես տեղեկացնում են Բաքվի տեղեկատվական աղբյուրները, ասվում է, որ Հեյդար Ալիեւը 1998 թվականին նախագահ է վերընտրվել բավականին վիճելի ընտրությունների արդյունքում, որոնք ուղեկցվել են ընտրական օրենսգրքի բազմաթիվ խախտումներով: 2000 թվականի խորհրդարանական ընտրությունները նույնպես անցել են լուրջ խախտումներով, հատկապես ձայների քվեարկության գործընթացում: Հաշվետվության հեղինակները նշում են, որ Ադրբեջանում դատական իշխանությունը կախման մեջ է գտնվում գործադիր իշխանություններից` նա կաշառված եւ անարդյունավետ է, իսկ ՆԳՆ եւ ԱԱՆ անմիջականորեն ենթարկվում են նախագահին: ԱՄՆ պետդեպարտամենտի կարծիքով, Ադրբեջանի կառավարությունը խախտում է նաեւ քաղաքացիների տնտեսական իրավունքները: Չնայած այն, որ կառավարությունը շարունակում է խոսել շուկայական տնտեսության զարգացմանն իր հակվածության մասին, երկրում ուժգնորեն ծաղկում է կաշառակերությունը եւ հովանավորականությունը: Եվ հետեւանքում` ադրբեջանական քաղաքացիների տնտեսական վիճակի բարելավում չի նկատվում:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---