ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՄԵՆՔ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ, ԵՒ ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏՆԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Երբ մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի անկախության մասին, դա չի նշանակում, որ մենք ուզում ենք պարիսպ բարձրացնել Ադրբեջանից անջատվելու համար, այսօր Երեւանում լրագրողներին հայտնել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը: Մենք լավ ենք հասկանում, որ տարածաշրջանի երկրների մեկուսացված զարգացումը հնարավոր չէ, եւ անկախություն ձեռք բերելուց հետո պատրաստ ենք համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների, եւ առաջին հերթին, Ադրբեջանի հետ, ընդգծել է Արկադի Ղուկասյանը: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ենթակայության տակ վերադարձնելու ցանկացած փորձեր կհանգեցնեն նոր պատերազմի: Ղուկասյանը չափազանց վտանգավոր է համարում ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված ռազմական հավասարակշռությունը խախտելու փորձերը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---