Հայ -լիտվական հարաբերությունների խորացման համար մեծ ներուժ կա21 նոյեմբերի 2009 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 21-ին Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քարտուղար Արթուր Բաղդասարյանը ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Վիգաուդաս Ուշացկասին: Քննարկվել են հայ-լիտվական երկկողմ հարաբերություններին եւ միջազգային կառույցներում համագործակցությանը վերաբերող հացեր:Կողմերը համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Լիտվայի բարեկամական հարաբերությունները խոր արմատներ ունեն` պայմանավորված երկու ժողովուրդների միջեւ պատմական ընդհանրություններով: Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության խորացման մեծ ներուժ կա: Պայմանավորվածություն է ձեռք բերվել զարգացնել համագործակցությունը սննդի անվտանգության եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ոլորտներում: Այդ նպատակով առաջիկայում կկազմակերպվեն փոխադարձ այցելություններ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության ծրագրով Հայաստանում իրականացվող բարեփոխումների, Արեւելյան գործընկերության ծրագրի հետ կապված հարցեր: Կարեւորվել է արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով ենթակոմիտեի շրջանակում Հայաստան-Եվրամիություն երկխոսության խորացումը եւ համագործակցության ընդլայնումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես` ԼՂ հիմնախնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Վիգաուդաս Ուշացկասը բարձր է գնահատել Հայաստանի` հարեւան երկրների հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ջանքերը եւ հայտնել Լիտվայի աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |