ԱՄՌԱՆԸ ԼՂՀ-ՈՒՄ ԿԿԱՅԱՆԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

PanARMENIAN.Net - 2002 թվականի ամռանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կկայանան նախագահական ընտրություններ: ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Դավթյանի խոսքերով` գործող օրենսդրության համաձայն ընտրությունները կկայանան օգոստոսի 11-ին, այսինքն` պետության գործող ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտից 28 օր առաջ: Նախագահական ընտրությունների օրվա նշանակման որոշումը պետք է ընդունի հանրապետության խորհրդարանը` այն անցկացնելուց 85 օր առաջ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, խորհրդարանի կողմից նշված որոշման ընդունումից հետո, ԿԸՀ-ը կսկսի մշակել ընտրությունները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու միջոցառումների կարգ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---