Մադրիդյան սկզբունքները հակասում են Հայաստանի եւ ԼՂՀ շահերին 1 դեկտեմբերի 2009 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ոչ մի կասկած չկա, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շաղկապված են: Այդ մասին Երեւանում հայտարարել է 1996-98թթ. ՀՀ ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանը: Ըստ նրա, Հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից միայն այն դեպքում, եթե շրջանակային համաձայնագիր ստորագրվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: «Նախագահ Սարգսյանը կխոստանա նաեւ դուրս բերել հայկական զորքերը ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքներից: Հակամարտության կարգավորումը մադրիդյան սկզբունքների հիման վրա հաստատում է, որ հայկական ուժերը դուրս են բերվելու եւ Սերժ Սարգսյանն արդեն բանավոր խոստում է տվել այդ առնչությամբ»,-գտնում է Արզումանյանը: ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավարը նշել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ցանկացած համաձայնագիր, որ կբխի Մադրիդյան սկզբունքներից, կհակասի Հայաստանի ու ԼՂՀ-ի շահերին: «Աթենքում կայանալիք ԵԱՀԿ ԱԳՆԽ գագաթնաժողովում հայտարարություն կընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը կրկին կհաստատի հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը` ելնելով Մադրիդյան սկզբունքներից»,-ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև Բանաձևում հետագծվել է արցախահայության նկատմամբ առանց դրդապատճառի բռնությունը ԵԽ պատգամավորները հայատարարություն են տարածել հայ-ֆրանսիական ռազմական գործակցության վերաբերյալ Նրանք նշել են, որ մարտունակ բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է։ Իրանում նախագահական ընտրություններ են Երևանում ևս ընտրատեղամասեր են բացվել՝ Կապույտի մզկիթի տարածքում և Իրանի դեսպանատանը Բագրատ սրբազանը հանդիպումներ կունենա Սյունիքում Այցը եռօրյա է |