Երեւանում քննարկում են Լիսաբոնի համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության եւ Հայաստանի Ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ Երեւանում տեղի ունեցավ «Լիսաբոնի համաձայնագիր. 21-րդ դարի Եվրոպայի հետ» թեմայով համաժողովը: Համաժողովի աշխատանքին մասնակցեցին ՀՀ փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանը, ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դը Լուցենբերգերը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը, քաղաքագետներ, ուսանողներ:



«2007թ. հենց այս օրը ԵՄ 27 երկրներ ստորագրեցին Լիսաբոնի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտնում այսօր: Եվրոպայում նոր մարտահրավերներ են առաջանում, որոնց դիմակայել կարող է միայն միասնական Եվրոպան»,-հայտարարել է Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, Հայաստանն ուշադիր հետեւում է այդ գործընթացին, քանի որ Երեւանը վճռական է եվրոպական կառույցներին ինտեգրվելու իր ցանկության մեջ:



«Լիսաբոնի համաձայնագրով նախատեսված բարեփոխումները հետաքրքրում են Հայաստանին, քանի որ նա «Արեւելյան գործընկերություն» նախագծի մասնակից է: 2010թ. Հայաստանը շուրջ 100 մլն եվրո կստանա ԵՄ-ից երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրագործման համար»,-ասել է ՀՀ ԱԱԽ քարտուղարը: Նա հույս է հայտնել, որ Լիսաբոնի համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին առավելապես մերձենալ ԵՄ-ին:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---