ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՂԲՈՐ ԴՈՒՍՏՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ Է ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԹԵՐԹԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի եղբոր դուստրը, բիզնեսմեն Իրինա Քոչարյանը հանձն է առել ռուսալեզու «Գլագոլ» թերթի հրատարակման ֆինանսավորումը: Հայաստանում դա առաջին ռուսալեզու ուսանողական թերթն է, որը ստեղծվել է Երեւանի պետական համալսարանի ռուսաց լեզվի եւ գրականության ֆակուլտետի ուսանողների ուժերով: Նշենք, որ Իրինա Քոչարյանը նույնպես ավարտել է այդ ԲՈՒՀ-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, թերթը շնորհահանդեսին ներկա են գտնվել Հայաստանում Ռուսաստանյան Դաշնության դեսպան Անատոլի Դրյուկովը, հայկական այլ ԲՈՒՀ-երի ռեկտորներ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---