ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԼՂՀ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Երեկ Ստեփանակերտում կայացել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հանդիպումը ԱՄՆ Սենատի Արտաքին գործառնությունների կոմիտեի քարտուղար Փոլ Գրոուվի հետ, որը գտնվում է Ղարաբաղում այդտեղ ստեղծված իրավիճակին եւ մարդասիրական ծրագրերի իրականացման ընթացքին ծանոթանալու նպատակով: Ինչպես տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում, Արկադի Ղուկասյանը ծանոթացրել է Փոլ Գրոուվին սոցիալական, ուսումնական եւ մշակույթի ոլորտներում գործերի իրավիճակին, ընդգծելով, որ հանրապետության չճանաչված լինելը թույլ չի տալիս ստանալ միջազգային վարկեր: Կոնգրեսի ներկայացուցիչը խոստացավ ամերիկյան օրենսդիրներին ներկայացնել մարդասիրական ծրագրերը, որոնք կֆինանսավորվեն ԱՄՆ կառավարության կողմից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---