ԲԱՔՎՈՒՄ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ, ՈՐ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿՍԿՍԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ

PanARMENIAN.Net - Բաքվի «Օլայլար» լրատվական գործակալությունը անհանգստություն է հայտնում այն բանի առթիվ, որ լուրեր են տարածվում, թե Միացյալ Նահանգները, ավարտելով պատերազմը Աֆղանստանում, կարող են շարունակել հակաահաբեկչական գործողությունը Ադրբեջանում: Ինչպես հաղորդվում է, այդ լուրերի համար հիմք է հանդիսացել «ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության հայտարարությունը` Ուսամա բեն Լադենի եւ «Ալ Քաիդայի» մյուս գործիչների Ադրբեջան կատարած հեռախոսազանգերի վերաբերյալ»: Ինչպես հայտնի է, Քենիայում ԱՄՆ-ի դեսպանատան պայթյունի կազմակերպիչների դեմ հավաքված դատական նյութերում կան փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ 1996-1998 թվականներին թիվ մեկ ահաբեկիչը 60 անգամ հեռախոսով կապվել է Բաքվի հետ եւ բանակցել է իր տեղի ներկայացուցիչների հետ: Նախաքննությունը պարզել է նաեւ, որ Քենիայում ամերիկյան դեսպանատունը պայթեցնելու մասին հրաման պարունակող ֆաքսը, նույնպես Բաքվից է ուղարկվել: Բացի դրանից, հոկտեմբերի վերջին, Եգիպտոսի հատուկ ծառայությունների հարցումից հետո, ,Բաքվում ձերբակալվել է Վաշինգտոնի եւ Նյու Յորքի Առեւտրի միջազգային կենտրոնի եւ Պենտագոնի շենքերի վրա հարձակումների մասնակցության մեջ կասկածվող, ահաբեկչական խմբի մի անդամ: «Օլայլար» գործակալությունը դիմել է Ադրբեջանի նախագահի նախկին խորհրդական, քաղաքագետ Էլդար Նամազովին` խնդրելով մեկնաբանել Ադրբեջանի դեմ Միացյալ Նահանգների կողմից հակաահաբեկչական գործողություն անցկացնելու հնարավորության մասին տարածված լուրերը: Քաղաքաետը չի կիսել այդ մտավախությունները: Նրա կարծիքով, Վաշինգտոնը հաշվի կառնի այն փաստը, որ Բաքվի իշխանությունները «պաշտոնապես հայտարարել են միջազգային ահաբեկչության դեմ մղվող իրենց պայքարի մասին եւ ձերբակալել են մի քանի ահաբեկիչների»:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---