ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալն եղել է Հայաստանի խաղաղապահ գումարտակում

PanARMENIAN.Net - ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գծով ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Սելեստա Վոլանդերը, որըայցով գտնվում է Երեւանում, այցելել էՀայաստանի խաղաղապահ գումարտակ, որտեղ ծանոթացել է ՀՀ խաղաղապահ ուժերի կառուցվածքին ու գործունեությանը: «Ես ուրախ եմ, որ ինձ հաջողվեց այցելել խաղաղապահ գումարտակ: Հայաստանը մասնակցում է Իրաքի ու Կոսովոյի խաղաղապահ գործողություններին, եւ մենք անհամբեր սպասում ենք երբ է միանալու հայ խաղաղապահ զորակազմը Աֆղանստանի գործողություններին»,-ասել է նա:



Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալի, Հայաստանը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի գործընկերն է եւ նրա ակտիվ մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին ամրապնդում է այդ գործընկերությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---