ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՕՐԻՆԱԳԻԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է օրենքի ուժով պաշտպանի Օսմանյան Թուրքիայում 1915-22 թվականներին իրագործված Հայոց ցեղաասպանության զոհերի հիշատակը: Այդ մասին ասվում է Ազգային ժողովի շրջանառության մեջ մտած համապատասխան օրենքի նախագծում: Փաստաթուղթը մշակել է Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խումբը: Խմբի ղեկավար Հմայակ Հովհաննիսյանի խոսքերով, Հայաստանի համար Օսմանյան Թուրքիայում 1,5 միլիոն հայերի պլանավորված մասսայական ջարդը պետք է օրենքով ամրագրված փաստ դառնա: Օրենքի նախագծում նշվում է, որ Հայաստանը սատար է կանգնում ցեղասպանության զոհերի հետնորդների նյութական եւ բարոյական վնասը փոխհատուցելու ձգտմանը: Փաստաթղթի համաձայն, դիվանագիտական կամ այլ առաքելությամբ արտասահմանում գտնվող` հայկական պաշտոնական պատվիրակությունները պարտավոր են ներկայացնել պաշտոնական Երեւանի տեսակետը այդ հարցի վերաբերյալ: Ճիշտ է, դա կարող է պատահել միայն այն դեպքում, եթե ընդունող կողմը կասկածի տակ է դնում Հայոց ցեղասպանության փաստը: Օրինագիծը վերապահում է անում, համաձայն որի Հայաստանի քաղաքացիները եւ դիվանագետները իրավունք չունեն մասնակցելու այն միջոցառումներին, որտեղ կասկածի տակ է դրվում կամ ընդհանրապես մերժվում է Հայոց ցեղասպանության փաստը: Հայաստանի քաղաքացիները, ինչպես նշվում է փաստաթղթում, իրավունք չունեն դիմակայել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին: Օրինագծի համաձայն, Հայոց ցեղասպանության փաստը մերժող կամ կասկածի ենթարկող ցանկացած գործողություն համարվում է հանցագործություն եւ պատժվում է օրենքով:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---