ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԻ 20 ՄԵԳԱՎԱՏ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՀՈՂՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

PanARMENIAN.Net - Երկու եվրոպական ընկերություններ հայտարարել են Հայաստանի Զոդի լեռնանցքի շրջանում 15-20 մեգավատ հզորությամբ հողմային էլեկտրակայանի շինարարությանը մասնակցելու պատրաստակամության մասին: Էլեկտրակայանի շինարարության նախաձեռնողն է հայ-ամերիկյան «Սոլառեն» ընկերությունը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, սույն թվի մարտին նախատեսվում է համաձայնագրի կնքումը` նախագծին այդ ֆիրմաների մասնակցության վերաբերյալ: Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես որ ֆիրմաների մասին է խոսքը: Ներկայումս անցկացվել է էլեկտրակայանի նախնական նախագծային ուսումնասիրությունը, կառավարության որոշումով հատկացված 200 հեկտար հողամասի տարածքում, Զոդի շրջանում: Ուսումնասիրությունների համաձայն, բնական պայմանները թույլ են տալիս կառուցել 20 մեգավատ հզորությամբ էլեկտրակայան, ինչի համար կպահանջվեն 20 միլիոն դոլարը գերազանցող ներդրումներ: Բացառված չէ, որ ֆինանսավորման մի մասը իրենց վրա կվերցնեն միջազգային ֆինանսական կառույցները:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---