ՕՐԲԵԼՅԱՆԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ԹՈՇԱԿՆԵՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՀԱՅ ԵՐԱԺԻՇՏՆԵՐԻՆ19 փետրվարի 2002 - 22:40 AMT PanARMENIAN.Net - «Օրբելյանի հիմնադրամի» կողմից սահմանված «միջազգային փոխանակման թոշակների» բաշխման համար փետրվարի 16-ից 20-ը Երեւանում կկայանան լսումներ: Հիմնադրամը, որի նախագահն է Սթենֆորդի համալսարանի գեղարվեստական ղեկավար եւ Ռուսաստանի Պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը (ԱՄՆ), հիմնվել է Լոս Անջելեսում եւ կոչված է օժանդակել երիտասարդ տաղանդավոր երաժիշտներին իրենց ուսման ժամանակահատվածում: Թոշակները շնորհվում են Երեւանում, Սանկտ Պետերբուրգում եւ Մոսկվայում: Այս տարի սահմանված է նաեւ Գյումրիի համար: Լսումները անց են կացվում երկու տարիքային խմբերի համար հետեւյալ մասնագիտություններով` ֆորտեպիանո, ջութակ, թավջութակ, փողային գործիքներ, վոկալ: Թոշակի բաշխման համար թեկնածուներից յուրաքանչյուրին կլսի անձամբ Օրբելյանը, եւ նա էլ կորոշի հաղթողին: Թոշակային պարգեւաբաշխման հիմնադրամը, որը կազմում է 4 հազար դոլար, կբաշխվի հապատասխանաբար առաջին, երկրորդ, երրորդ պարգեւների արժանացած մասնակիցների միջեւ: Առաջին թոշակը 1200 դոլար է, եւ «Սանկտ Պետերբուրգի պալատներ» փառատոնում մենահամերգ` Ռուսաստանի Պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ: Երկրորդ թոշակը (երկու տեղ)` 600 դոլար է, երրորդը (չորս տեղ)` 360 դոլար: Մրցույթին մասնակցելու համար դիմումներ են ներկայացրել հարյուրից ավելի թեկնածուներ Երեւանից եւ գյումրիից: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Ամենաընթերցվողը բաժնում | Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Հուլիսի 1-ից Ջրային պարեկները կանցնեն ուժեղացված ծառայության Իրավախախտումների համար նախատեսված են տուգանքներ Իրանում նախագահական ընտրությունների 2-րդ փուլ կանցկացվի Այն տեղի կունենա հուլիսի 5–ին Բագրատ սրբազան. Շարժումը չի դադարեցվի` վերադասավորումների փուլ է «Այս պայքարը չընդհատվող պայքար է և հաղթանակ ունեցող պայքար է»,–ասել է նա |