ՀՀ ԱԺ խոսնակ. Ղարաբաղի համար պատերազմով մեզ չեն վախեցնի15 դեկտեմբերի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին կայացավ ՀՀ ԱԺ-ԼՂՀ ԱԺ միջխորհրդարանական համագործակցության 7-րդ նիստը: Նիստի ընթացքում կողմերը քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: «Դեկտեմբերի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: «Մենք ցանկանում ենք խաղաղ ճանապարհով կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը եւ պատերազմ չենք ուզում, բայց եւ վստահ ասում ենք, որ մեզ պատերազմով չի կարելի վախեցնել»,- հայտնեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չունի ռազմական լուծում: «Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- նշեց Աբրահամյանը: Ընդ որում նա նշեց, որ հարցի լուծման համար ամենակարեւոր եւ վճռական դերը վերապահված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, նրա ընտրյալ օրինական իշխանություններին: Աբրահամյանը կարեւոր համարեց նաեւ «Զինծառայողների ու նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» օրենսդրության առանձնահատկությունների հարցերը` ընդգծելով, որ դրանք գտնվում են Հայաստանի խորհրդարանի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում: ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով շարունակվող բանակցություններն. ըստ էության, գտնվում են ակտիվ փուլում` ընդգծելով բանակցային գործընթացին ԼՂՀ լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը, որն «սկզբունքային է այն իմաստով, որ վերջնական որոշումների իրացնելության երաշխիք կարող է դառնալ միայն դրանց նկատմամբ ԼՂՀ ժողովրդի համաձայնությունը»: «Այս համատեքստում մենք կարեւորում ենք միջազգային տարբեր կազմակերպություններում ղարաբաղյան հիմնախնդրի հանդեպ ձեւավորվող վերաբերմունքը, ինչը ընթանում է կոշտ տեղեկատվական քարոզչության պայմաններում»,- նշեց Աշոտ Ղուլյանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |