ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԲԱՑԱՌԵԼ Է ԷՆԵՐԳԱՍԱԿԱԳՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ

PanARMENIAN.Net - Էլեկտրաէներգիայի սակագները կբարձրացվեն, սակայն ոչ 2003 թվականին: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` ներկայացնելով խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագիրը: Նրա խոսքերով, այդ ոլորտը կարգավորում է ոչ թե կառավարությունը, այլ շուկան: «Հայաստանի էներգաբաշխիչ ցանցերի վաճառքից հետո մշակվել է սակագնային քաղաքականության հստակ ծրագիր, որը ենթադրում է սակագների որոշակի բարձրացում փոքր չափերով»,-ասել է Ա.Մարգարյանը: Նա նշել է, որ դրա համար կա հատուկ էներգետիկ հանձնաժողով, որը հաշվի է առնում տարբեր բաղադրիչներ, այդ թվում եւ սոցիալական գործոնը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---