ԲԱՔՎԻ ՄԱՄՈՒԼԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԴԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՆՐԱ ՀԱՄԱՐ, ՈՐ ՆՐԱՆՔ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ ՍՈՎՈՐԵԼ ՀԱՐԱԶԱՏ ԼԵԶՎՈՎ11 փետրվարի 2002 - 23:05 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Թուրքիայում բնակվող քրդերը զանգվածային կարգով տեղական ինքնավարության մարմիններ են դիմում` ցանկանալով սովորել հարազատ լեզվով: Ինչպես հայտնի է, այդ երկրում արգելված է քրդերեն լեզվով ուսուցումը եւ պաշտոնապես չի ճանաչվում քուրդ փոքրամասնության գոյությունը: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը այդ դիմումները գնահատել որպես, Անկարայում ահաբեկչական կազմակերպություն համարվող, Քրդական բանվորական կուսակցության կողմից կազմակերպված սադրանք: Ինչպես տեղեկացնում է Բաքվում հրատարակվող «Թուրքիայի համայնապատկեր» թերթը, վերջերս ոստիկանությունը ձեբակալել է մի քանի մարդկանց, որոնք ցանկացել են սովորել քրդերեն լեզվով: Տեղեկացվում է, որ կառավարությունը անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի, որպեսզի թույլ չտա քրդերի կողմից տարվող արշավի զարգացումը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |