ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ ԲԵԼՈՌՈՒՍ11 փետրվարի 2002 - 22:57 AMT PanARMENIAN.Net - Մարտին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մինսկ` նախագահ Ռոբերտ Քոչարյանի Բելոռուս կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստման համար: Այցի ժամկետներն առայժմ ճշտվում են: Նախատեսվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրում: Իսկ մարտի վերջին նախատեսված հայ-բելոռուսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի ընթացքում կքննարկվեն առեւտրական հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ Բելոռուսի նախագահ Լեոնիդ Լուկաշենկոյի Երեւան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը: Հանձնաժողովի նիստը կկայանա Երեւանում: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |