ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՓՈԽԱՆՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՄԱՐՍԵԼ ԱՅՑԵԼԵԼՈՒ ՀՐԱՎԵՐՔ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է հանդիպում` Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի եւ Ֆրանսիայի Սենատի անդամ Ժան Նոէլի միջեւ, որը նաեւ գլխավորում է Բուժ դյու Ռոն շրջանի գլխավոր խորհուրդը: Ինչպես տեղեկացնում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը, քննարկվել են` Ֆրանսիայում հայկական եկեղեցիների, դպրոցների եւ ակումբների շինարարության, հայ-ֆրանսիական առեւտրա-արդյունաբերական պալատի գործունեության հետ առնչվող հարցեր: Խորհրդարանի խոսնակը, հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին ակտիվ մասնակցության համար, շնորհակալություն է հայտնել ֆրանսիացի սենատորին: Ժան Նոէլ Գերին հանձնել է Արմեն Խաչատրյանին Բուժ դյու Ռոն շրջանի գլխավոր խորհրդի պատվավոր շքանշան` հայ-ֆրանսիական բարեկամության զարգացման եւ ամրապնդման գործում անձնական ներդրումների համար: Ազգային ժողովի ղեկավարը ստացել է Մարսել այցելելու պաշտոնական հրավերք:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---