ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ11 փետրվարի 2002 - 22:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի: Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության խորացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Թբիլիսիում Վարդան Օսկանյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին, Կաթողիկոս Իլյա Երկրորդին, խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեին, Վրաստանի պետնախարար Ավթանդիլ Ջորբենաձեին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իրակլի Մենաղարիշվիլուն: Նախարարը կայցելի Թբիլիսիի հայ հասարակական գործիչների պանթեոն: Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում կկայանա նրա հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |